

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարությունների ժամին կարդացել է իր երկու բանաստեղծությունները։ Նա նշեց, որ առաջինը՝ «Դառնագիր» վերնագրով գրել և հրապարակել է 1987թ. «Կարծում էի՝ կոմունիստական նոմենկլատուրան է, հետո պարզվեց՝ ոչ միայն»։
«Պնակալեզ, պատեհապաշտ բանի տղերք։
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց։
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք։
Ձեր պատկերը դեռ պիտի գա ձեր դիմաց։
Գալու է ձեր զավակների պատկերն առաջ։
Որ քշվելով ձեր պատկերից խեղված ու բութ,
Առանցքով են օրհնում ձեր սաղմը սառած,
Եվ դռնեդուռ չեն գտնելու լույսի մի շերտ։
Դուք քիչ եք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում,
Ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն,
Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում»։
Աղվան Վարդանյանն ընթերցեց նաև երկրորդ բանաստեղծությունը՝ «Հականերբող» վերնագրով, որ գրել է 2018թ հուլիսին.
«Զուսպ մնա,- ասաց,- զսպաշապիկ
Հագցրու զքեզ, մինչև բանա
Քարտեզագիրը ձեռքի ափի
Հեղափոխության խաթաբալան։
Ինչե՞ր են գրված, ո՞վ է գրել՝
Նա չի կարդալու, ջնջող է նա,
Դեռ ինչեր պիտի պարտագրեն,
Մինչև սափրվի ու լողանա։
Արյուն եմ տեսնում, նզովք ու թույն,
Տեսնում եմ մահվան սև պատարագ.
Սերմանելու է ամայություն
Հրեշտակակերպ այս սատանան…
Կատարվելու է գրվածը մութ՝
Դառը գավաթն այս պիտի ըմպես,
Բայց երբ խաղաղվի ամբոխը բութ,
Զուսպ մնա։ Սակայն չվրիպես»։
«Խնդրում եմ թեթև նայել, զուտ բանաստեղծություն, անձնական ոչինչ»,- ասաց նա։
«Այդպես էլ նայում ենք, պարոն Վարդանյա՛ն, ոչ մի բան ավել»,- արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…