Քաղաքականություն

Եկավ Անդրանիկ Թևանյանը՝ իր հետ բերելով մի փակ ծրար՝ ուշադրություն, Սամվել Բաբայանի անունից. Արսեն Խառատյան

Լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ռուսական մամուլում Նիկոլ Փաշինյանին նվիրված հաղորդման մասին ֆեյսբուքյան հայկական տարածքն իր ասելիքն ասել է: Լուրջ դեմքերով շառլատանների այս խրախճանքի մանրամասների մասին խոսելն անպտուղ գործ եմ համարում, սակայն դրան մասնակցած և իրեն քաղաքական գործիչ համարող Անդրանիկ Թևանյանի ստորաքարշ պահվածքը ստիպեց մի դիպվածով կիսվել:

2018-ի հետհեղափոխական օրերն էին, ես արդեն նշանակվել էի Նիկոլի խորհրդական: Ուշ գիշեր էր․ զանգեց Անդրանիկ Թևանյանը, որին մինչ այդ անձամբ չէի ճանաչում: Ասաց, որ շտապ բան ունի փոխանցելու վարչապետին և ուզում է ինձ տեսնել: Ասացի, որ կարող է գալ իմ տուն: 

Կես ժամ անց եկավ՝ իր հետ բերելով մի փակ ծրար՝ ուշադրություն, Սամվել Բաբայանի անունից: Ընդ որում, Թևանյանի պնդմամբ, անվտանգային կարևորության նյութերով այս փաթեթը պետք  էր գերհրատապ կերպով փոխանցել վարչապետին, ինչը և ես արեցի հաջորդ օրը:

Այս պատմությունը կարող էի ընդհանրապես չհիշել, քանի որ այդ շրջանում հարյուրավոր նման դեպքեր էին լինում: Բայց երբ մարդը ռուսական ալիքներով Նիկոլին արևմուտքի ագենտ, իսկ հեղափոխությունը արևմտյան պրոյեկտ է հռչակում, առնվազն պետք է բացատրի, թե ինչպես էր, իր պնդմամբ, արևմտյան ագենտներին վստահում Հայաստանի անվտանգությանը վերաբերող նյութեր, դեռ ավելին, Ռուսաստանի կողմից անցանկալի անձ համարվող Սամվել Բաբայանի համար էլ փոստատարություն անում:

Ի դեպ, Անդրանիկ Թևանյանի հետ սա մեր միակ շփումը չի եղել: Եթե շարունակի ռուսական գործիքի անփառունակ գործառույթը, նրա հիշողությունը կթարմացնեմ նաև այդ նույն ժամանակաշրջանում Վրաստանի հետ կապված մեր երկրորդ հանդիպման էպիզոդով:
Առայժմ այսքանը»…

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

10 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

11 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

12 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

14 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

14 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

15 hours ago