

Մի սերունդ է եղել երևի, որ չափից ավելի հայ է ծնվել, իսկ հայի համար պետք եղածից ավելի հայ լինելը ընդհանրապես հայ չլինելու պես սարսափելի է: Հողն էլ է պետք գրագետ, մարդավարի սիրել, իսկ մենք` իբր թե չափից ավելի հայ ծնվածներս, հող սիրել չգիտենք, մենք էս հողը սիրում ենք էնպես, ինչպես մեր կանանց` ծեծելով, դավաճանելով ու տուն չգալով:
Ասում են` հայը ծայրահեղական է, չգիտեմ` որտեղից է եկել էդ ճշմարտությունը, գուցե շատ հայ լինելուց, գուցե հայ չլինելուց, գուցե պատմություն չիմացող պատմիչների ստերից: «Պիտի» բառով սկսող ծայրահեղությունների շղթա է հայը, որովհետև նա պիտի կամ սոված լինի կամ վախենալու աստիճանի կուշտ, պիտի կամ հաստ բարերար լինի կամ խեղճ մուրացկան: Բա էդ «պիտիների» մեջ ո՞նց էգի ու որձի ծայրահեղությունը չգտանք, ո՞ւմ մեղքի համար հենց էդ երկուսը ոսկե միջին ունեցան: Չափից ավելի հայը սիրում է իր երկիրը, սիրում է, քանի դեռ կուշտ է, սիրում է, քանի դեռ քածի պես չի նեղացել արմատներից, սիրում է, քանի դեռ ինքնաթիռ չի նստել: Էնտեղ` B կետում, էլի շարունակում է սիրել, հա, հա, գժի պես սիրում է, միայն թե էդ կետում հողն ու հայրենիքը հողից ու հայրենիքից փոխվել են երրորդ կամ չորրորդ կենացի:
Երկիր սիրելը նրա համար ոչ թե մարդկային բնություն է կամ ենթագիտակցություն, այլ հստակ օրակարգային գործողություն, լվացվելու կամ եղունգ հարդարելու պես մի բան: Ու նա չի կարողանում երկու գործողություն միաժամանակ անել, նա չի կարող հայրենիքը սիրել ու սուրճ խմել, մեկը մյուսին խանգարում են: Հող ու երկիր սիրելու համար էլ է ճաշակ հարկավոր: Վատ մարդը չի կարող հող ու երկիր սիրել, իսկ չափից ավելի հայը լավ մարդ չի: Նա գաղթական չի, նա հանձված է: Հանձնված դեռ էստեղ, դեռ օդանավ չնստած, դեռ գաղութներից մեկն ու մեկում չհամարակալված: Հրաժեշտ տալուց սրտխփոց չի ունենում, թքած ունի, որ գեղեցիկ, խոշոր աչքերով մեկը փորձում է պահել նրան, թքած ունի, որ վաղն ուրիշն է խոշոր աչքերովի հետ անկողին մտնելու, որ վաղն ուրիշն է պառկելու իր երազանքների հետ… ու իր հողին է պառկելու: Թքած ունի: Վաղը նա պիտի հալածյալի շորեր հագած` կանգնի առաջադեմ աշխարհի դիմաց, պիտի հաց ու գութ մուրա, պիտի լաց լինի, էսպես հարմար է: «Ես ծեծված ու սպանված ժողովրդի զավակ եմ, ես կոտորած ու Քոչարյան եմ տեսել, խղճացեք ինձ»: Ու էսքանից հետո էլ տեղը չի սթրվում չափից ավելի հայը, հայ լինելը թարգելուն զուգահեռ դասեր է տալիս, դատում ու խրատում է նրանց, ովքեր չեն հանձնվել: Հայրական տունն ատելուց մի քանի հարյուր կամ մի քանի հազար օր հետո վերադառնում է հայը, վերադառնում է, դեպորտի անունը դնում հայրենիքի կարոտ ու գրկում մորը, որին չէր կարոտել, ու գրկում հողը, որին չէր կարոտել: Իսկ խոշոր աչքերովին չի գտնում… Ու էդ պահին դատարկ հոգին ավելի է դատարկվում, ու տխրում է առաջին անգամ չափից ավելի հայը, արյան գույն չունեցող հայը, զինվորի կենաց խմող հայը, սխալ սարքած հայը…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…