

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել․
«դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար»․
«Իհարկե, ջանքերը, փորձերը շարունակվում են՝ օգնելու Բաքվին և Երևանին վերջապես խաղաղության պայմանագիր կնքել: Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և ավելի դրական ստեղծագործական կենսամակարդակի հասնելու համար», – ասել է Պեսկովն՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունների։
Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Կրեմլը «հակված չէ Wall Street Journal-ն ընկալել որպես առաջնային աղբյուր», ուստի նրանք ակնկալում են այս հարցի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ստանալ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ․
«Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի միջոցով, հատկապես՝ Wall Street Journal-ի միջոցով»,- նկատել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը հայ ընկերների հետ երկխոսության շատ ընդարձակ օրակարգ ունի։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…