

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացման տրամաբանությամբ ռազմավարական գործընկերության հաստատման հարցում:
Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ առանց վիզայի` նույնականացման քարտերի միջոցով այցելությունների մասին համաձայնագրի կիրարկումը:
Աժ փոխխոսնակը կարևորել է միջազգային հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև նշել, որ կողմերը եկել են նախնական համաձայնության տնտեսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:
Հակոբ Արշակյանն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների և բարեկամական խմբերի միջև ակտիվ համագործակցության կապակցությամբ: Խորհրդարանի փոխխոսնակը նաև կարևորել է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումն ու նշել, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է:
Անդրադարձ է կատարվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի մասնակցությանը, որտեղ ներկայացվել են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը՝ կարևորելով տարածաշրջանային խաղաղությունն ու ճանապարհների ապաշրջափակումը տնտեսական հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային հնարավորությունների համատեքստում:
Շալվա Պապուաշվիլին ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա կայուն խաղաղության հասնելու կարևորությունը: «Առանց երկարաժամկետ խաղաղության դժվար է հասնել տնտեսական զարգացման»,- նշել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարը
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…