Արցախ

Ադրբեջանի ԱԳՆ-ում անդրադարձել են ԼՂ տարածքում մշակութային և պատմական հուշարձանների պահպանության կոչերին

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակը Հայաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է Ղարաբաղի տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանների անհետացման սպառնալիքի հետ կապված ահազանգեր և կոչ արել ստեղծել դրանց պաշտպանության տարբեր մեխանիզմներ։ 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, չկարողանալով թաքցնել գերատեսչության վերաբերմունքը ֆրանսիական կողմի նկատմամբ, մեկնաբանել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի այս հայտարարությունները՝ նշելով, թե ֆրանսիացի պաշտոնյայի այցը և Ղարաբաղի տարածքում մշակութային ժառանգության մասին հայտարարությունները իբր ֆրանսիական կողմի «հերթական թուլության և կողմնակալության» օրինակ են։

«Ադրբեջանը քաջ գիտակցում է իր տարածքում գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և մասնավորապես իր պարտավորությունները։ Ֆրանսիան բարոյական իրավունք չունի նման պահանջներ ներկայացնելու որպես երկիր, որը բռնագրավել է այլ ժողովուրդներին պատկանող պատմամշակութային գույքը։

Հայտարարությունները, որ մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ են գտնվում, անհիմն են, ինչը հաստատել են տարածաշրջանում ՄԱԿ-ի երկու առաքելությունները», հայտարարել է Հաջիզադեն՝ մոռանալով, սակայն, որ ՄԱԿ-ի նշյալ առաքելությունները անգամ ԼՂ են այցելել արդեն ամբողջական բռնի հայաթափումից հետո, չեն այցելել պատմամշակութային վայրեր, չեն ուսումնասիրել կոթողները, այլ տվել են ընդհանրական ու կողմնակալ կարծիք:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago