

Հարավային Կովկասում արժանապատիվ խաղաղության համար կենսական անհրաժեշտություն է ապահովել ուժի կիրառման ու այլատյաց քաղաքականության բացառումը. հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունգարիայի պաշտոնակցի հետ ասուլիսին։
«Մենք արդեն ականատես ենք եղել դրանց դրսևորումներին։ Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, ավելի քան 100 հազար հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար բռնի տեղահանվել, լքեցին իրենց պատմական հայրենիքը ու, որպես փախստական, ապաստան են գտել Հայաստանում»,-ասել է Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն ու գործուն քայլեր, հրաժարում առավելապաշտական նկրտումներից։ «Դա հնարավոր է, եթե միանշանակ լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանչումն ու իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա»,- շեշտել է նա։
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…