

«Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգության ապահովմամբ կզբաղվի Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկը»,-այս մասին հայտնել է ԱԺ նախագահը և նշել, որ կա արդեն ձևավորված կառույց, որը կզբաղվի կոմունիկացիաներով:
«Խաղաղության խաչմերուկ» նախագծին անդրադառնալով՝ խորհրդարանի խոսնակն ասել է, որ «միջանցքի» թեման այլևս ակտուալ չէ, իսկ խաղաղության մասին խոսակցություններն ակտիվացել են ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրի ղեկավարության կողմից:
Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ մոտ ժամանակներս դրական տեղաշարժ կլինի նաև Թուրքիայի հետ հարաբերություններում:
«ՀՀ-ն չի կարող իրեն դուրս դնել տարածաշրջանի տնտեսական, առևտրային հարաբերություններից: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր ճանապարհները՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ բացվեն, և ես ձեզ խոստանում եմ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը, եթե հիմա 11, 12, 14 տոկոս ենք ունենում, կրկնակի, եռապատիկ աճ է ունենալու, և մեր քաղաքացիները տեսնելու են: Էլ չեմ ասում, որ վերջապես խաղաղություն ենք ունենալու, ունենալու ենք խաղաղ երկիր»,-ասել է Ալեն Սիմոնյանը։
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…