

Վրաստանի հիմնական նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելն է։ Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին․
«Ուրախ եմ, խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ դրական տեղաշարժեր կան։ Հույս ունեմ, որ դա կիրականացվի որքան հնարավոր է շուտ․ մեր ընդհանուր շահերից է բխում տարածաշրջանը դարձնել խաղաղ և անվտանգ գոտի», – հայտարարել է նա։
«Վրաստանը ոչ միայն պատմականորեն, այլև ոչ վաղ անցյալում միշտ եղել է մի վայր, որը հնարավորություն է տվել ընկերներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, հանդիպել առարկայական քննարկումների համար։ Մենք լիակատար չեզոքություն ենք պահպանում այս հակամարտության նկատմամբ»,- նշել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի խոսնակի խոսքով՝ Վրաստանը, որպես տարածաշրջանի գլխավոր կապող օղակ, ավելի է ամրապնդում այդ դիրքերը։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…