Լրահոս 24/7

ԵԽ-ն իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին

Եվրոպական խորհուրդն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների վրա հիմնված կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատումն առաջ մղելուն իր շարունակական աջակցությունը։

Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում, որում անդրադարձ է կատարվում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Եվրոպական խորհուրդը կարևորել է Արցախի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։

ԵԽ-ն իր աջակցությունն է հայտնել Բրյուսելի միջնորդությամբ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին և կոչ արել կողմերին բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ։

ԵՄ գագաթնաժողովում ընդունված բանաձևում նաև ասվում է, որ Եվրոպական խորհուրդը հրավիրում է Բարձր ներկայացուցչին և Հանձնաժողովին` ներկայացնելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդելու վերաբերյալ տարբերակներ։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

11 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

13 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

14 hours ago