

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերություն ՓԲ ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենյա Հայրիյանը, ով հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին իրենք տեղեկացել են, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները տարհանվում են, ինչից հետո «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲ ընկերության «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ Լևոն Քոչարյանը մասնաճյուղի դրամապահոցից վերցրել է քաղաքացիների կողմից գրավադրված 12 պարկ ոսկին ու իր հետ տեղափոխել Հայաստան:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արդեն հոկտեմբերի 2-ին, նա այդ ամենը հանձնել է ընկերությանը, սակայն տեղեկացրել է նաև, որ դրամապահոցում եղել է եվրո և ՀՀ դրամ, սակայն այն չի վերցրել, թողել է այնտեղ, մտածելով, որ գումարի տեղափոխումը հնարավոր է խնդիրներ առաջացնի:
Դեպքի փաստով Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտե: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գումարը եղել է մոտ 600 եվրո և 1 մլն 500 հազար դրամ:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…