Լրահոս 24/7

Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է լինի կին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու գործում: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է Պարեկային ոստիկանությունում կանանց առնվազն 30 տոկոս ներգրավվածության անհրաժեշտությունը և նշել, որ այդ թիրախին հասնելուն ուղղված շատ ակտիվ և հետևողական աշխատանք պետք է իրականացնել:

«Վայոց ձորում այդ վիճակագրությունը մտահոգիչ է: Վայոց ձորն առնվազն միակ մարզն է, որտեղ մենք չունենք ոչ մի կին պարեկային ոստիկան: Մենք խնդիր ենք դրել, որ ամբողջ հանրապետությունում՝ ամեն մարզում, Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է կին լինի:

Ահա ամբողջացավ Պարեկային ոստիկանության ուսումնական գործընթացը, առաջիկայում մեր ուսումնական կենտրոնը հետևողականորեն զբաղված կլինի այդ աշխատանքով: Եվ ես ուզում եմ նորից հիշեցնել մեր հանրապետությունում նման հնարավորության մասին, որը կանայք պետք է դիտարկեն: Մինչև նոյեմբերի վերջ է դիմումների ընդունման ժամկետը, և ես մեր քույրերին և դուստրերին կոչ եմ անում ակտիվ լինել»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների մտահոգիչ վիճակագրությանը՝ վարչապետը նշել է.

«Ես ուզում եմ, որ մենք այս խնդրի վրա կենտրոնանանք: Երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ ընդհանրապես անհանդուրժողականությունը շատ կարևոր է:

Դրանով դուք մարդկանց կյանքեր եք փրկելու, դրանով դուք մարդկանց առողջությունն եք պահպանելու, դրանով դուք մարդկանց օգնելու եք, որ իրենց և հանրային գույքի նկատմամբ ավելի խնամքով վերաբերվեն: Հասկանալի է՝ մի կողմից մեր երկրում ավտոմեքենաների թիվն է ավելանում, մյուս կողմից՝ ճանապարհների որակը, և ավելի արագընթաց երթևեկության գայթակղությունը մեծանում է: Առկա են նաև հին մեքենաների անվտանգության հետ կապված խնդիրներ: Սրանք նրբություններ են, որոնց երկար տարիներ ուշադրություն չենք դարձրել, բայց հիմա պետք է հասկանանք, որ այդ նրբությունների ճշգրտումից է կախված մեր ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը»:

Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնց աշխատանքի արդյունքում Պարեկային ոստիկանությունը ՀՀ-ում արդեն իրողություն է՝ ժամանակակից մեքենաներով, նոր գույքով, նոր զինատեսակներով, նոր տեխնիկական միջոցներով:

«Այս ամենի արդյունքում իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքման հնարավորություններ են մեծանում, և մենք այս ճանապարհը պետք է շարունակենք: Բայց նաև պետք է արձանագրեմ, որ սրանով ամենևին Ոստիկանության բարեփոխումների ընթացքը չի դանդաղում:

Պարեկային ոստիկանությունը մեր Ոստիկանության սյուներից մեկն է, առաջիկայում մենք խնդիր ունենք Ոստիկանության գվարդիայի հաստատման, Քրեական ոստիկանությունը լուրջ բարեփոխումների պետք է ենթարկվի, այսինքն՝ նոր կառուցվածք պետք է ստանա: Ընդհանրապես ոստիկանական բուրգը հանրապետությունում ամբողջությամբ փոխվում է»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ ոլորտի բարեփոխումներն իրականացվել են բազմաթիվ քննարկումների արդյունքում:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել է բոլորին և ընդգծել.

«Այս բարեփոխումների առանցքային նպատակը հետևյալն է ՝ ՀՀ օրինապահ քաղաքացիները ամեն օրվա հետ պետք է իրենց ավելի պաշտպանված զգան, իսկ օրինախախտներն ամեն օր պետք է իրենց ավելի ու ավելի անհանգիստ զգան՝ այնքան ժամանակ, քանի դեռ սկզբունքային որոշում չեն կայացրել լինել ՀՀ օրինապահ քաղաքացի:

Շնորհավորում եմ բոլորիս:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

8 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

9 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

9 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

9 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

10 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

10 hours ago