Հասարակություն

Սիսիան-Քաջարան ճանապարհի երկարությունը կազմելու է 65կմ

Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ից 27-ն իրականացվել են հանրային խորհրդատվություններ։ Հիշեցնենք‚ որ հրապարակվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) հաշվետվությունը և հարակից փաստաթղթերը‚ և այս ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 1-ը‚ շահագրգիռ կողմերի հետ կատարվում են խորհրդակցություններ։ Մասնագետները‚ հասարակական կազմակերպությունների‚ շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչները ծրագրի պատասխանատուների և խորհրդատուների հետ մանրամասն քննարկում են ծրագրի ազդեդությունները տարածաշրջանի կենսաբազմազանության‚ պատմամշակութային ժառանգության վրա։ 

Մասնավորապես‚ հոկտեմբերի 25-ին կայացել է ՇՄՍԱԳ հիմնական արդյունքներին, ազդեցություններին և առաջարկվող մեղմացումներին առնչվող քննարկում‚ հոկտեմբերի 26-ին՝ ծրագրի ազդեցությունը տարածաշրջանի կենսաբազմազանության վրա‚ իսկ հոկտեմբերի 27-ին՝ ծրագրի ազդեցությունը պատմամշակութային ժառանգության վրա։ Հոկտեմբերի 27-ին ծրագրի քննարկումներին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների‚ ՀՀ ԿԳՄՍ նախարարության‚ Ասիական զարգացման բանկի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ‚ ճարտարապետներ‚ քաղաքաշինարարներ‚ հնագետներ։ Մանրամասն քննարկվել է Սիսիան-Քաջարան կառուցվելիք ճանապարհի նախագիծը։ Նշվել է‚ որ ճանապարհի երկարությունը կազմելու է 65կմ‚ որը կրկնակի կկրճատի Սիսիանից Քաջարան այս պահին առկա ճանապարհի երկարությունը‚ համապատասխանաբար կկրճատվի նաև երթևեկության տևողությունը։ Ճանապարհի վրա կառուցվելու է 27 կամուրջ‚ 3 խաչմերուկ‚ 9 թունել և այլն։ Տեղեկացվեց‚ որ ծրագրի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատումն իրականացվել է երկու փոլով. առաջին փուլը՝ 2016-2018թթ.‚ երկրորդ փուլը՝ 2021-2023թթ.։ 

Պատմամշակութային ժառանգության վրա հնարավոր ազդեցությունները պարզելու նպատակով մասնագետների կողմից ուսումնասիրվել են կառուցվելիք ճանապարհի ծրագծից 500մ աջ ու ձախ կողմերում գտնվող հուշարձանները։ Գույքագրվել են հնավայրերը‚ բնական և պատմամշակութային հուշարձանները‚ պատրաստվել է միջոցառումների փաթեթ‚ որը պետք է քննարկվի համապատասխան նախարարությունների‚ գիտամեթոդական խորհուրդների շրջանակներում։ Ընդգծվեց‚ որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի կարևոր բաղադրիչներից է շինարարության ընթացքում հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանումը, և մինչ ծրագրի մեկնարկը պետք է հաշվարկվեն հնարավոր ռիսկերը, ազդեցությունները՝ ձեռնարկելով բոլոր քայլերը դրանք նվազագույնի հասցնելու համար։

Ուսումնասիրվել է նաև ծրագրի իրականացման արդյունքում ոչ նյութական ժառանգության վրա հնարավոր ազդեցությունը‚ և մասնագետները շեշտում են‚ որ ճանապարհի շինարարությունը կնպաստի ոչ նյութական ժաշանգության զարգացմանը‚ զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Ծրագրի պատասխանատուները պատասխանել են նաև քննարկումների մասնակիցների հարցերին։

Թիվ 1

Recent Posts

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

42 mins ago

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի համատեղ կոմյունիկեն

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ 2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով…

1 hour ago

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի…

2 hours ago

Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամներ

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալվել…

3 hours ago

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սպիտակի ԲԿ-ի բուժանձնակազմի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից։ Սպիտակի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին կնվազի 2-4 աստիճանով

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի…

4 hours ago