

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության օրվա տոնակատարության շրջանակներում ուղերձներ է հղել։ Էրդողանի խոսքերը լայն հնչեղություն են ստացել համաշխարհային լրատվամիջոցներում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Էրդողանն ասել է.
«Բալկաններից մինչ Կովկաս, Ասիայից մինչ Աֆրիկա, Թուրքեստանից մինչ Պաղեստին, որտեղ կա աչքն արցունքոտ ճնշված, տուժած և կարիքավոր որևէ մեկը, նրանց օգնության հասնողը, ձեռքից բռնելով վեր հանողը, հոգսը թեթևացնողը Թուրքիան է, այս ազգն է։
Մենք մեր այդ վարվելակերպն ավելի վաղ ցույց ենք տվել Կորեայում, Կիպրոսում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Եմենում, իսկ ամենավերջում էլ՝ Ղարաբաղում։ Այսօր էլ միևնույն խելամիտ դիրքորոշումն ենք դրսևորում Պաղեստինի և Գազայի համար, որոնց մասին Ղազին (Մուստաֆա Քեմալը – խմբ.) ասել էր՝ «որևէ մեկը չի կարող ձեռք տալ»։ Երեկ անցկացված Պաղեստինի մեծ հանրահավաքն էլ դրա մի մասն էր»։
Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Էրդողանի այս ելույթին։
Մասնավորապես «CNN»-ի հունական ծառայությունը Թուրքիայի նախագահի ելույթը ներկայացրել է «Էրդողանը Հանրապետության տոնին. Ոչ մեկի ձեռքերը չի կարող հասնել Գազայի հատվածին» վերտառությամբ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…