

«Ես համաձայն չեմ այն մտքին, որ պետական պարտատոմսերի նկատմամբ կա պահանջարկ, որովհետև ունենք լիկվիդայնության ավելցուկ:
Այո, ունենք լիկվիդայնության ավելցուկ, բայց այն փաստը, որ մեր պարտատոմսերով հետաքրքրվում են արտերկրի ինստիտուցիոնալ ներդրողները, վկայում է այն մասին, որ, իրոք, մեր երկիրը և մեր թղթերն ունեն մեծ գրավչություն, և դա, բնականաբար, զուգորդվում է Հայաստանի շարունակապես բարելավվող միջազգային ռեյտինգներով բոլոր հիմնական ռեյտինգային ընկերությունների կողմից»,- այդ մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է խնայողական պարտատոմսերին, ապա այդտեղ, նախարարի խոսքով, մի փոքրիկ խնդիր կա, քանի որ դրանք ավելի ցածր տոկոսադրույք ունեն այս պահին, քան մյուս պարտատոմսերը:
«Եվ մեր ֆիզիկական անձ քաղաքացիները գերադասում են գնել ոչ թե խնայողական պարտատոմս, այլ մյուս պարտատոմսերից:
Մենք այս հարցը ֆինանսների նախարարությունում քննարկման հարց ենք դարձրել, որպեսզի հասկանանք՝ ինչպես դրա գրավչությունը բարձրացնել, որ մեր քաղաքացիներն ավելի շատ հետաքրքրված լինեն այս պարտատոմսերով: Այստեղ բարելավելու մեծ դաշտ ունենք, և մենք այս ուղղությամբ գնալու ենք»,- նշեց Վահե Հովհաննիսյանը:
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…