Հասարակություն

«Եթե բորսայում բենզինի գինը բարձր է, չի կարող Հայաստանում էժան լինել». ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է բենզինի շուկայում տիրող իրավիճակին՝ մեկնաբանելով գների թանկացումը։

Նա նշել է, որ այս ոլորտում լայնածավալ ուսումնասիրություն են կատարում, արդյունքները շուտով կհրապարակվեն։ 

Ըստ Գևորգյանի՝ վերլուծվել է 2022թ. հունվարից 2023թ․ սեպտեմբեր ընկած հատվածի տեղեկատվությունը. «Հայաստանում գնային տատանումները գերազանցապես կապված են եղել ներմուծման ծավալների ու գների հետ, որովհետև 2022թ. հունվար-մայիս ամիսներին, երբ եղել է բարձր գին, հետո նույնը տեղի է ունեցել 2023թ. վերջին ամիսներին։ Երբ նայում ենք ներմուծման ինքնարժեքները 1 լ-դոլար համամասնությամբ, գրեթե նույնական են»։

Ըստ նրա՝ 2018 թվականից հետո Հայաստանում էականորեն փոխվել են բենզինի շուկայի դերակատարների ծավալները, նոր խաղացողներ են հայտնվել. «Մանրածախ գնի մարժաներն՝ առնվազն բարձր լինելու առումով, մտահոգիչ չեն։ Եթե բորսայում գինը բարձր է, չի կարող Հայաստանում էժան լինել»,- ասել է նա։

Գևորգյանը խոսել է նաև հարևան երկրներում բենզինի գնի մասին. «Վերցրեք բենզինի գինը, համեմատեք Վրաստանի գնի հետ, տեսեք՝ թա՞նկ է, թե՞ ոչ։ Խնդրում եմ ևս մեկ բան հաշվի առնել, որ Հայաստանից Վրաստան գնալու համար տնտեսվարող սուբյեկտները վճարում են լուրջ գումար՝ տեղափոխման, պահպանման և այլ ծախսերի համար»,- ասել է նա՝ հավելելով․ «Մեր երկաթուղիները ևս ծախս  են պահանջում․ չէ՞ որ Այրումից պետք է տեղափոխվեն պահեստներ»։

Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե բաձր կամ ցածր գին ապահովելն է, այլ արդար, մրցակցային գին ապահովելը։

Գևորգյանը նաև ասել է, թե Հայաստանում սպառվում է 250 հազար տոննա բենզին, իսկ հեղուկ գազի սպառումն ավելի մեծ է։

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

14 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

14 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

14 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

15 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

15 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

16 hours ago