Քաղաքականություն

ՀՀ-ն Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ՌԴ-ից առաջարկություններ ստացել է

Պաշտոնական Երևանը, «Ազատության» հարցմանն ի պատասխան, հաստատում է՝ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից առաջարկություններ ստացել է։

Ըստ արտգործնախարարության՝ Երևանը նաև արձագանքել է առաջարկություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը։

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում են «բացարձակապես ոչ-բարեկամական քայլ»։ Նա նաև տեղեկացրեց, որ Մոսկվան որոշակի առաջարկներ է ներկայացրել Երևանին, «սակայն դատելով իրավիճակից՝ Երևանում կա՛մ դեռ մտածում են դրանց ուղղությամբ, կա՛մ որոշել են մերժել»։

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր արտգործնախարարությունից, թե արդյոք պաշտոնական Մոսկվան իսկապես առաջարկներ է արե՞լ և եթե այո, ապա ի՞նչ առաջարկներ են դրանք և ինչո՞ւ Երևանը չի ընդունել, կամ չի պատասխանել դրանց։ 

«Ազատության» հարցմանն ի պատասխան, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են․ – «Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից փոխանցված առաջարկությունների համատեքստում հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, որը կարող է փարատել ՌԴ մտահոգությունները, ինչի վերաբերյալ պաշտոնական գրավոր պատասխան ռուսաստանյան կողմից հայաստանյան կողմին չի ներկայացվել»։

Թիվ 1

Recent Posts

Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»

Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային…

1 min ago

«ՀՅԴ-ի հետ կապված մեծ ու հայտնի ասացվածք կա». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտարարությունների ժամին դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, հիշեցրել է, որ ՀՅԴ-ականները ժամանակին…

10 mins ago

«ԼԳԲՏ համայնքն աճում է երկրաչափական արագությամբ». Իվանիշվիլի

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հանդես…

12 mins ago

«Կույր դանակով մորթում եմ, տարբերակ չկա». Թորոսյան

«Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե կույր դանակով մորթում եմ, բայց պետք է անեմ. տարբերակ չկա»,-…

28 mins ago

Wildberries-ը հոկտեմբերի 22-ից մտնում է վրացական շուկա

Wildberries-ի միջոցով ապրանքների վաճառքը և առաքումը Վրաստանում կմեկնարկի հոկտեմբերի 22-ից, դրանք կիրականացվեն վրացական գործընկեր ընկերության…

44 mins ago

«Տարածքների դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չի քննարկվում». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ տարածքների դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորություն չի քննարկվում․ «Որոշ գործընկերներ…

47 mins ago