Categories: Հայաստան

Ոստիկանները մտել են քաղաքացիների տուն, ծեծել ամուսիններին

«2019 թվականի հոկտեմբերի 11-ի առավոտյան լուսադեմին՝ ժամը 7:10-ին մեր տուն են մտնում Արտաշատի ոստիկանության աշխատակիցները, պահանջելով տղայիս՝ Տիգրան Բադալյանին: Ոստիկանները կրկին եկել էին առանց գրավոր փաստաթղթերի, հիմքերի և մեզ չբացատրեցին, թե ինչու են եկել և ինչու են պահանջում տղայիս: Հետագայում իմացանք, որ տղայիս ուզում են տանեն այս անգամ սառնարանի սեկցիաների գողության համար/գողոնի արժեքը կազմել է 15 000 ՀՀ դրամ/:Ես զանգահարեցի փաստաբանիս, որ Երևանից գա, փաստաբանս էլ անհանգստանալով զանգահարել է 116 թեժ գիծ՝ Մարդու իրավունքների պաշտպանին, որ միջոցներ ձեռնարկեն մեզ բան չպատահի, մինչև փաստաբանը Երևանից գա հասնի Վերին Արտաշատ: Սակայն կատարվեց ավելի սարսափելին: Երբ մենք տանը չորս ոստիկանների հետ նստած էինք, ոստիկաններից մեկը` ոմն Կարենը, տղայիս՝ Տիգրանի թևը մտած մտերմաբար տարավ դուրս և մենք լսեցինք«.. մի խփեք ինչու եք խփում մի խփեք…»: Ես վազեցի դուրս և տեսա մոտ չորս անծանոթ ավտոմեքենաներ և մի խումբ ոստիկաններ: Տիգրանի գլխին մեջքին և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ տեղալով մոտ չորս հոգի փորձում էին նստեցնել մեքենան: Բնականաբար, ես տեսնելով դա` ասացի ուր եք տանում տղայիս, որովհետև բոլորը քաղաքացիական հագուստով էին: Ես ամուսինս՝ Լյովա Բադալյանը և տղաս՝ Գագիկ Բադալյանը փորձեցինք պաշտպանել Տիգրան Բադալյանին, սակայն բոլորս ծեծի ենթարկվեցինք քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից»:

Լյովա Բադալյանը, Մարինե Գևորգյանը կապտուկներով, դեմքի վնասվածքներով քիչ առաջ ՀՔԾ-ի դիմաց էին, նրանք դիմել են ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, հանցագործության մասին հաղորդումով:

Հաղորդում են ներկայացրել Արտաշատի ոստիկանության բաժնի կողմից իրենց տուն ապօրինի ներխուժելու, մեզ ծեծի ենթարկելու փաստի առթիվ. «Դեռ 2019 թվականի սեպտեմբերի 15-19 ընկած ժամանակահատվածում բազմիցս Արտաշատի ոստիկանության ծառայողները զանգահարել են մեր տղային՝ Տիգրան Բադալյանին, բանավոր կանչելով ոստիկանություն՝ Վերին Արտաշատ գյուղում բնակարանից ոսկու գողություն կատարելու համար:

Մեր տղային 2019 թվականի սեպտեմբերի 16-ին առանց փաստաթղթերի տարել են Արտաշատի բաժին, անձնագիրը պահել էին, նոր հաջորդ օրը՝ փաստաբանի հետ գնացել են բաժին և վերցրել է իր անձնագիրը: Սակայն, կրկին մեզ անընդհատ զանգահարել և անհանգստացրել է Արտաշատի քրեականի պետը՝ Ֆիլիպ Ստեփանյանը, որ տղաս գնա ոստիկանություն: Այդ կապակցությամբ փաստաբանը գրավոր դիմել էր Արտաշատի ոստիկանության բաժնի պետ Ռ. Ներսիսյանին, որպեսզի «..Որևէ քրեադատավարական գործողություն կատարելու դեպքում` Տիգրան Բադալյանին բաժին հրավիրեն գրավոր ծանուցմամբ, ինչպես նաև Արտաշատի «Ֆաստկրեդիտ» մասնաճյուղում ՀՀ ոստիկանության մարմինների և ՀՀ Քննչական մարմինների կողմից որևէ քրեադատավարական գործողություն՝ այդ թվում առգրավում կամ ճանաչում կատարելու համար ապահովեն իր և փաստաբանի ներկայությունն ու մասնակցությունը»,-տեղեկացրել են հանցագործության մասին հաղորդման մեջ քաղաքացիները:

Նրանց փաստաբանը` Լ. Բալյանը տեղեկացրեց, որ ոստիկանները գրավոր ծանուցագիր են ուղարկել, տղան ներկայացել է Արտաշատի քննչական բաժին փաստաբանի հետ՝ որպես վկա: «Հաջորդ օրը փաստաբանի հետ գնացել են ոստիկանություն, սակայն քրեականի պետը հրաժարվել է նրանց ընդունել, քանի որ տղաս գնացել է փաստաբանի հետ: Այդ մասին մի քանի անգամ թեժ գծով մեր փաստաբանն ահազանգել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, տեղյակ պահելով, որ Արտաշատի ոստիկանության կողմից կատարվում են ապօրինություններ»-ասվել էր հաղորդման մեջ: Ծեծված քաղաքացիները խնդրում են անհապաղ հարուցել քրեական գործ՝ ոստիկանների անօրինական մուտք գործելու, իրենց ծեծի ենթարկելու փաստի առթիվ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

7 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago