Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական եւ Տարածքային իշխանությունների Կոնգրեսի 45-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվեց և ընդունվեց «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով դեկլարացիան։ Այս մասին հայտարարել է ԼՀԿ քաղխորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։
Փաստաթուղթը հայամետ է և դատարապտում է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները ինչպես նաև պահանջում ազատ արձակել Արցախի առաջնորդներին։
Կոնգրեսի նստաշրջանի աշխատանքներին էր մասնակցում հայաստանյան պատվիրակ Դավիթ Խաժակյանը, ով հանդես եկավ ելույթով և անդրադարձավ Ադրբեջանի պատվիրակների կողմից հնչեցված կեղծ թեզերին։
Խաժակյանը հայտարարեց, որ Ադրբեջանի գազամուղով Եվրոպային վաճառվող ռուսական գազը չպետք է գերակայի ժողովրդավարությանը։
Նախագծի վերաբերյալ առաջարկների շուրջ ծավալվեց թեժ բանավեճ։
Այդուհանդերձ ձայների 55 կողմ, 12 դեմ և 73 ձեռնպահ հարաբերակցությամբ դեկլարացիան ընդունվեց։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների…
Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ Մի ծիծաղելի դեպք պատեմ: Դե երևի գիտեք, որ ինտենսիվ…