Լրահոս 24/7

ԿԳՄՍՆ-ի գծով 2024-ին ընդհանուր ծախսերը նախատեսված են 345 միլիարդ 417 միլիոն դրամ

ԿԳՄՍՆ-ի գծով 2024 թվականին ընդհանուր ծախսերը նախատեսված են 345 միլիարդ 417 միլիոն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 միլիարդ 148 միլիոն դրամով կամ 38 տոկոսով: Ծախսերում մոտավորապես 62 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը կամ 216 մլրդ 398 մլն դրամը:

129 մլրդ դրամի չափ ծախսեր նախատեսված են կապիտալ ծախսերի գծով, կամ ծախսերի 37,4 տոկոսը: Այս մասին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջեի նախագծի ֆինանսական ցուցանիշները:

«Եթե առանձնացնենք ըստ ոլորտների, կրթության ոլորտի ծախսերը նախարարության մասով կկազմեն 285 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 47 տոկոսով, գիտության ոլորտի ծախսերը կկազմեն 32 մլրդ 498 մլն դրամ, աճը՝ 8 տոկոս, մշակույթի ոլորտի ծախսերը կկազմեն 18 մլրդ 909 մլն դրամ, սպորտի ոլորտի ծախսերը՝ 6 մլրդ 656 մլն դրամ, և երիտասարդության ոլորտի ծախսերը՝ 2 մլրդ 331 մլն դրամ»,- մանրամասնեց ֆինանսների նախարարի տեղակալը:

Ընդհանուր առմամբ իրականացվում է 22 ծրագիր՝ 200 միջոցառումով:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago