

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինգի գլխավորած պատվիրակությանը: Երկու քաղաքների միջև այս տարի ամռանը ստորագրվել է քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ առանձնակի կարևորելով երկուստեք կապերի ամրապնդումն ու ընդլայնումը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կողմերը պետք է հետևողական աշխատանք տանեն ստորագրված փաստաթուղթը գործնականում կյանքի կոչելու համար:
«Մենք պետք է համատեղենք մեր երկու թիմերի ջանքերը, որ Երևանի և Ցինդաոյի միջև հաստատված գործակցությունը արդյունք դառնա: Ես տպավորված եմ Չինաստանի տարբեր քաղաքներում ներդրված խելացի լուծումներով ու համակարգերով, որոնք հեշտացնում էին մարդկանց կյանքը:
Մենք ևս մեր առջև խնդիր ենք դրել, որ Երևանը լինի «խելացի քաղաք»՝ թվայնացված ու արդիականացված, և վստահ եմ, որ Ցինդաոյի փորձը կարող է օգտակար լինել այդ ճանապարհին»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինգն իր հերթին նկատել է, որ երկու քաղաքների միջև առկա է լայն դաշտ՝ արդյունավետ գործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
«Երևանը և Ցինդաոն քույր քաղաքներ ճանաչելը կարևոր գործոն է հարաբերությունների զարգացման համար:
Ցինդաոն՝ Չինաստանի, Երևանն էլ Հայաստանի տնտեսական կենտրոնն է, և ես վստահ եմ, որ համագործակցության շրջանակում շատ բաներ կսովորենք իրարից, ինչից կշահեն երկու քաղաքները»,-նշել է Վան Լյումինգն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ցինդաո:
Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են քաղաքային տնտեսության հստակ ուղղություններով մշակել աշխատանքային ծրագիր՝ գործնականում դրանք կյանքի կոչելու համար:
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…