

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 620,620 հազար դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է գծում փոխել ժամկետանց և արատային ռելսերը, ինչպես նաև ռելսերի հետ պարբերաբար հպման արդյունքում մաշված անվազույգերը:
Ըստ հիմնավորման՝ մետրոպոլիտենում ներկայումս շահագործվում է 30կմ երկարությամբ գիծ՝ 2400 հատ ռելս:
Համաձայն բաց թողնված տոննաժի նորմերի կատարողական հաշվարկների՝ տվյալ պահին առկա են թվով 270 հատ ժամկետանց և 40 հատ արատային ռելսեր:
Որոշման ընդունման արդյունքում ՝ կապահովի Երևանի մետրոպոլիտենի թվով 32 անվազույգերի և 4300մ ռելսերի ձեռքբերման համար ֆինանսական միջոցների հատկացումը:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…