

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդըլքադըր Ուրալօղլուն Haber Global-ին տված հարցազրույցում խոսել է տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին։
Ըստ Ուրալօղլուի՝ գործող Բաքու-Թբիլիսի-Կարս գծին զուգահեռ գոյություն ունի մեկ այլ երթուղի՝ «Զանգեզուրի միջանցքը», որով ուղղակի կապ է հաստատվելու Ադրբեջանի հետ․ «Ադրբեջանի կողմում մի հատված գիծ կա, մի հատվածի (մինչև Հայաստանի հետ եղած սահմանը) շինարարությունն էլ շարունակվում է․ թուրքական ընկերություն է այնտեղ աշխատում։ Կրկին խոսում ենք Հայաստանով անցնող 43 կմ-անոց միջանցքի մասին, որը կոչում ենք «Զանգեզուրի միջանցք»։ Հայաստանի և Նախիջևանի կողմում որոշակի երթուղիներ և երկաթուղային գծեր կան, որոնք պետք է բարելավվեն, վերականգնվեն։ Մի քանի օր առաջ Վրաստանում կայացած ֆորումի ժամանակ տեսանք, որ ՀՀ վարչապետը որոշակի մոտեցում ունի՝ կապված այս միջանցքի՝ իրենց երկրով անցնելու հետ։ Մեր փոխնախարարարը նույնպես մասնակցել է ֆորումին։ Ես միշտ ասում էի՝ այս միջանցքը որ երկրով էլ անցնի, այն շահած է դուրս գալու։ Քաղաքական մոտեցումները մի կողմ թողնելով՝ առևտրային և փոխշահավետ քաղաքականությանը հետևելու դեպքում սպասում էինք, որ Հայաստանը գալու է այն եզրահանգմանը, և եթե որևէ փոփոխություն չլինի, այդ ուղղությամբ առաջ կընթանանք»։
Հաղորդավարը հարց է տվել, թե այսինքն եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան համագործակցություն հնարավո՞ր է, Ուրալօղլուն պատասխանել է՝ «Այո»։
Թուրք նախարարը հավելել է նաև, որ խոսքը թուրքական կողմի 220-224 կմ-անոց գծի մասին է․ «Այսինքն, լավ պայմանների դեպքում, 4-5 տարուց, կարծում եմ, կբացենք։ Նման գործի համար շատ երկար ժամանակ չէ, անկեղծ ասած»։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…