

Ղազախստանի և Ֆրանսիայի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Էմանուել Մակրոնը ճեպազրույց են անցկացրել։
Տոկաևը ասել է, որ Ֆրանսիան Ղազախստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է․ «Ընթացիկ տարվա ութ ամսում մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 21%-ով և հասել 2,7 մլրդ դոլարի։ Մեր հիմնական օտարերկրյա ներդրողների թվում է նաև Ֆրանսիան։ Վերջին 15 տարում Ֆրանսիայից Ղազախստան է ներգրավվել մոտ 18,7 մլրդ դոլարի ներդրում։
Այսօր մենք կարևոր ծրագրեր ենք իրականացնում էներգետիկայի, միջուկային, հանքարդյունաբերության, քիմիական, ճարտարագիտության, շինարարության, օդատիեզերական և դեղագործական արդյունաբերության ոլորտներում։ Դա է վկայում երկրում ավելի քան 170 ֆրանսիական ընկերության հաջող գործունեությունը, որոնցից են Alstom-ը, Total Energies-ը, Orano-ն, Vicat-ը»․ մանրամասնել է Ղազախստանի ղեկավարը։
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…