

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ։
Բուլինգի հիմնախնդրի ուսումնասիրությունը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների և բուլինգի դեպքերի մասին ՄԻՊ աշխատակազմ՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ստացված բողոքների թվի աճով, ինչպես նաև պետության կողմից բուլինգի հիմնախնդրի կանխարգելման, բացահայտման և արձագանքման հստակ, գործնական ու համալիր մեխանիզմների ներդրման և կատարելագործման անհրաժեշտությամբ:
Արտահերթ զեկույցի շրջանակներում վեր են հանվել և ներկայացվել բուլինգի հիմնախնդիրը, դրա հիմքում ընկած պատճառները, բուլինգի աննախադեպ ծավալները Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ներկայացվել են իրավասու պետական մարմիններին ուղղված` խնդրի լուծմանն առնչվող առաջարկներ:
Ուսումնասիրության շրջանակում ՄԻՊ աշխատակազմի կողմից hարցումներ են ուղարկվել պետական իրավասու մարմիններին, իրականացվել են քննարկումներ ուսուցիչների, աշակերտների, ինչպես նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամների հետ:
Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ բուլինգի դրսևորումները ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն լայն տարածում։ Բուլինգը բացասաբար է անդրադառնում ոչ միայն բուլինգի ենթարկված երեխաների, այլ նաև այն իրականացնողների և այլ դերակատարների, ինչպես նաև ամբողջ հասարակական միջավայրի վրա։ Նշված երևույթի առկայությունն ու դրա դեմ պայքարի կառուցակարգերի անկատար լինելը ևս մեր հասարակությունում առկա անհանդուրժողականության մթնոլորտի խորքային պատճառներից են։
Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծում է՝ երեխայի իրավունքների լիարժեք երաշխավորման տեսանկյունից հատկապես կարևոր է պետության դերակատարությունը բուլինգի կանխարգելման, բացահայտման և արձագանքման գործուն մեխանիզմների ներդրման և դրանց ապահովման հարցում։ Այս առումով պետությունն ունի դեռևս լուրջ անելիքներ և հստակ պոզիտիվ պարտավորություն։ Արտահերթ զեկույցը պատրաստվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…