

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ և ջրային ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցերի։
Նախարար Սանոսյանը կարևորել է KfW-ի հետ համագործակցությամբ Հայաստանի համար կենսական նշանակության ենթակառուցվածքների շուտափույթ կառուցման անհրաժեշտությունը։ Մասնավորապես կարևորվել է «Հայաստան–Վրաստան» էլեկտրահաղորդման գծի արագ կառուցումը։
«Մենք պետք է լինենք ճկուն և կայացնենք որոշումներ, որոնք վերջապես կհանգեցնեն ծրագրի իրականացմանը։ Մեզ համար կարևոր է, որ այդ ենթակառուցվածքը կառուցվի»,- ընդգծել է նախարարը։
Վերոնիկա Գարսիա դել Արկոն նշել է՝ արդեն իսկ հստակ պատկերացում կա, թե ինչպես շարժվել առաջ։ Հանդիպման ժամանակ կարևորվել է նաև ջրային ոլորտի ծրագրերում էական առաջընթաց ունենալու անհրաժեշտությունը։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…