Հասարակություն

Հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում պետբյուջե է վճարվել 290 մլն դրամ գումար

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել են կառուցապատողի կողմից, հարկերից խուսափելու նպատակով, ձեռնարկատիրական իրական եկամուտները թաքցնելու, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրում փաստացի ստացած գումարից գույքի ցածր արժեքով գին սահմանելու միջոցով կատարված խաբեության դեպքի էական հանգամանքներ։   

Մասնավորապես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ կառուցապատող ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանները և ավտոկայանատեղիները փաստացի օտարվել են համապատասխան պայմանագրերում արտացոլված գումարից ավելի բարձր արժեքով: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է ընկերության վաճառքի գծով տնօրենը:

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում` խուզարկությունների արդյունքում պարզվել է, որ կառուցապատող ընկերության համապատասխան ղեկավար անձանց կողմից 2023 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքից օտարվել է 88 բնակարան և 19 ավտոկայանատեղի` «Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրեր» կնքելու միջոցով:

Առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ համապատասխան ղեկավար անձանց կողմից ուղղակի դիտավորությամբ թաքցվել են հարկման օբյեկտ հանդիսացող՝ հարկի հաշվարկման և վճարման պարտավորություն առաջացնող  ձեռնարկատիրական իրական եկամուտները և դրսևորվել է խաբեություն։ Մասնավորապես, վերոնշյալ պայմանագրերում ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ ու  գնման իրավունքի և անշարժ գույքի ընդհանուր գինն արտացոլվել է տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարից ավելի ցածր արժեքով։ Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 290.612.819 ՀՀ դրամի վնաս:

Նախաքննությամբ ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա կառուցապատող ընկերության վաճառքի գծով տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե վճարվել է 290.613.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննությունը շարունակվում է:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

3 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

3 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

3 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

4 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

5 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

5 hours ago