Հասարակություն

«Մենք՝ եվրոպացիներիս, կարող ենք կոնկրետ առաջարկություններով աջակցել տարածաշրջանին». Բաերբոք

Այսօր և վաղը ԱԳ նախարար Աննալենա Բաերբոքը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այցից առաջ Գերմանիայի ԱԳ նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի բռնագաղթին և Հարավային Կովկասի իրավիճակին։ 

Բաերբոքը Հայաստան մեկնելուց առաջ հայտարարել է.

«100․000 երեխա, կին և տղամարդ Լեռնային Ղարաբաղում այնքան էին ահաբեկված, որ այլ ելք չտեսան, քան ապահովության համար փախչել իրենց հայրենիքից: 

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել փախստականներին ընդունելու համար։ Սա տարածաշրջանի ժողովուրդների՝ հայերի և ադրբեջանցիների համար ցավալի պատմության վերջին գլուխն է: Լեռնային Ղարաբաղի՝ շուրջ երեսնամյա հակամարտությունը հսկայական վերքեր է թողել երկու կողմերին էլ: Վերքերը աներևակայելի խորն են, բայց կարող են ապաքինվել երկարատև հեռանկարում։ 

Խաղաղությունն ու բարգավաճումը կարելի է ձեռք բերել բոլորի համար: Հարավային Կովկասը դրա համար հսկայական հնարավորություններ է տալիս։ Մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք շատ կոնկրետ առաջարկներով աջակցել տարածաշրջանին այս ճանապարհին։ Սև ծովով նախատեսված ստորջրյա հաղորդակցման մալուխը՝ որպես ԵՄ գլոբալ դարպասների մաս, կարող է իրար ավելի մոտեցնել Հայաստանին, Ադրբեջանին, ինչպես նաև մեզ: Եվրոպական ներդրումային բանկը պատրաստել է հոգալ 45 մլն եվրո ընդհանուր արժեքի գրեթե կեսը։ Հարավային Կովկասի երկրների հետ մենք ցանկանում ենք կառուցել մի տարածաշրջան, որը կհաղթահարի անցյալի ստվերները և կձևավորի ժողովրդի ապագայի շահերը»։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

1 minute ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

11 minutes ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

21 minutes ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

57 minutes ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

1 hour ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

2 hours ago