Լրահոս 24/7

Մեր երկիրը կարող է դառնալ այդ խաչմերուկը. Միրզոյանը՝ հայկական առաջարկի մասին

Մենք մեծապես կարևորում ենք Գերմանիայի՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ջանքերը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից և առանձնազրույցից հետո:

Ասուլիսի ժամանակ Միրզոյանը հիշեցրեց, որ ԼՂ-ի ավելի քան 100 հազար հայեր, ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից «անմարդկային շրջափակման մեջ և հնարավոր ոճրագործության վախի պատճառով», բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից:

Զուգահեռ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ են պահվում հայ ռազմագերիներ և ապօրինի պատանդառված քաղաքացիական անձինք:

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած բոլոր բարդություններին, չնայած բոլոր մարտահրավերներին՝ ՀՀ-ն ունի քաղաքական կամք գնալ խաղաղության հասնելու, գնալ խաղաղության հաստատմանը:

Մենք դա հնարավոր ենք համարում, և մեր մոտեցումները, մեծ հաշվով, արտահայտված են նաև Գրանադայի քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ. դրանք շատ պարզ սկզբունքներ են»,- ասաց նախարարը և թվարկեց դրանք:

Անդրադառնալով սկզբունքներից մեկին՝ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Արարատ Միրզոյանը նշեց.

«Սա այն է, ինչ մենք Հայաստանում անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ», մենք վստահ ենք, որ մեր երկիրը կարող է դառնալ այդ խաչմերուկը, մեր տարածաշրջանը կարող է դառնալ այդ խաչմերուկը, և սա տնտեսական օգուտ կբերի ոչ միայն անմիջական տարածաշրջանի հարևաններին, այլև ողջ աշխարհին և մի յուրահատուկ խաղաղության գրավական կդառնա»,- ասաց նախարարը:

Միրզոյանը նաև շնորհակալություն հայտնեց Գերմանիայի Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային խնդիրների լուծման նպատակով տրամադրած աջակցության համար:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

14 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

16 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

16 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

17 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

17 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

17 hours ago