Լրահոս 24/7

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հակոբ Արշակյանին

Մինչ Հայաստանը վավերացնում էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, Մոսկվան Երեւանին առաջարկել է շրջանցել այն։ Այս մասին Lenta.ru-ին փոխանցել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրել էր, որ Հռոմի ստատուտի վավերացման համատեքստում Հայաստանը ԱԳՆ խողովակներով ՌԴ-ին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում:

«Դա չի համապատասխանում իրականությանը», – ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում, և հայտնել, որ Մոսկվան պատասխան է տվել Երևանի առաջարկին։

«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով՝ առանց Հռոմի կանոնադրության վավերացման: Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային հանգուցալուծումները անտեսվեցին»:

Ռուսաստանի ԱԳՆ-ում նաեւ դժգոհել են, որ Երեւանը «զուտ քաղաքական դրդապատճառներով» որոշում է ընդունել կանոնադրության վավերացման մասին:

«Եթե Երևանում պահպանում են շահագրգռվածությունը սեփական ձեռքերով ստեղծված խնդիրների լուծման հարցում, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները հայկական իրավական համակարգի շրջանակներում կան», – հավելել են գերատեսչությունում:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago