Գլխավոր
15.10.2019

Հանձնաժողովը նշում է, որ Նախարարության կողմից մշակված Դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի

Հանձնաժողովը նշում է, որ Նախարարության կողմից մշակված Դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի

 

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

Սիրելի՛ քաղաքացիներ

Ինչպես իմ նախորդ գրառմամբ տեղեկացրել էի, Վենետիկի հանձնաժողովի 120-րդ լիագումար նիստի ընթացքում հաստատվել էր Դատական օրենսգրքի փաթեթի վերաբերյալ կարծիքը:
Հոկտեմբերի 14-ին Հանձնաժողովի պաշտոնական կայքում այն հրապարակվեց՝ այսպիսով արձանագրելով հետևյալը.

✅ Հանձնաժողովը դրական է գնահատում նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները։ Առաջարկվող մեխանիզմները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ միևնույն ժամանակ առանց անհամաչափորեն միջամտելով դատավորների անկախության հարցին։

✅ Դատական օրենսգրքի նախագծերի փաթեթով առաջարկվող այս փոփոխությունները երկրում անցել են հանրային քննարկումների փուլով, այնուհետ, Նախարարությունը մի շարք փոփոխություններ է կատարել դատական իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա։ Հասարակական կազմակերպությունների շատ ներկայացուցիչներ, որոնց հանդիպել են փորձագետները Երևանում, գոհունակությամբ նշել են նախագծերի փաթեթի մշակման գործընթացի թափանցիկության և ներառականության մասին։

✅ Վենետիկի Հանձնաժողովը հասկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման առաջակվող ուղղակի առաջադրման մեխանիզմը, որը միտված է գործընթացի՝ ապագայում հնարավոր փակուղիների հաղթահարմանը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս քաղաքական համատեքստում առաջադրման այս մեխանիզմն ընդունելի է որպես նախնական լուծում, որն արժե վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումից հետո։

✅ Դատավորների տարիքի շեմ սահմանելու առումով Հանձնաժողովը նշել է, որ չի կարող աբստրակտ ձևով քննադատել իշխանությունների այս առաջարկությունը՝ առանց հաշվի առնելու կրթական համակարգն ու ժողովրդագրական հանգամանքները։ Ինչ վերաբերում է դատավորների նշանակման պայմանների վերաբերյալ ԵԽ ստանդարտին, ապա դրանցում չի նշվում կոնկրետ տարիք, ուստի, այս հարցն իշխանությունների ընտրությունն է։
✅ Հայաստանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցման հարցում ներդնում է բացառիկ մոտեցում՝ հղում կատարելով հետհեղափոխական համատեքստում 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կիրառման անհրաժեշտությանը, մասնավորապես՝ այս հարցը դիտարկվում է այն հաշվով, որ մինչ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ՍԴ դատավորի համար նախատեսված ցմահ պաշտոնավարման ժամկետից փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված կոնկրետ ժամկետով պաշտոնավարման անցումը պետք է կիրառվի անմիջապես։

Վենետիկի Հանձնաժողովը նախկին կարծիքներում քննադատել է վաղ կենսաթոշակի պարտադիր սկզբունքով ներդրման մոտեցումը, այսինքն այն դեպքերում, երբ դա չի նախատեսվել դատավորների կամավորության սկզբունքով և երբ վերաբերել է մեծ թվով դատավորների։ Այնուհետ, Հանձնաժողովը մանրամասնում է վաղ կենսաթոշակի հարցում իր մոտեցումները։

✔️ Ուշագրավ է, որ Հայաստանին տրվող առաջարկություններում Հանձնաժողովը նշել է, որ եթե դա նախատեսվում է բացառապես կամավորության սկզբունքի և դատարանի արդյունավետ գործունեության հաշվառմամբ, Հանձնաժողովը չի կարող հղում կատարել որևէ ստանդարտի առաջարկվող մոտեցումը քննադատելու համար։

Ամեն դեպքում, դատարանի արդյունավետ գործունեությունը չվտանգելու նպատակով Հանձնաժողովն առաջարկել է նախագծով մեղմել անգամ այն հնարավոր դեպքերը, եթե ՍԴ ինը դատավորից յոթը միաժամանակ որոշեն անցնել վաղ կենսաթոշակի։

✅ Ընդհանրացնելով՝ Հանձնաժողովը նշում է, որ Նախարարության կողմից մշակված Դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի, բացի այդ, նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի կերպով՝ նախագիծը քննարկելով թե՛ ներպետական շահառուների, և թե՛ միջազգային գործընկերների հետ։
☑️Կարծիքի հայերեն թարգմանությունը՝ http://moj.am/storage/uploads/CDL2019030_ARM.pdf

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է