Լրահոս 24/7

Հանկարծամահ է եղել պատգամավոր Մաթևոս Ասատրյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հանկարծամահ է եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։

Նա, ըստ մամուլի տեղեկությունների, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներին չի հաջողվել փրկել պատգամավորի կյանքը։

Մաթևոս Ասատրյանի մահը հաստատել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն իր տելեգրամյան ալիքում հետևյալ բովանդակությամբ գրառումն է արել․

«Ցավակցում եմ մեր ընկեր ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ:

Ընկեր ջան»,-գրել է Սիմոնյանը։

Նշենք, որ Ասատրյանը 38 տարեկան էր։ Ծնվել էր Արագածոտնի Քուչակ գյուղում։ Նա եղել է նաև նախորդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից։

Թիվ 1

Recent Posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

12 mins ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

25 mins ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր…

43 mins ago

Գևորգ Պապոյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան…

1 hour ago

Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահի հետ

Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահ Սեհ Կիան…

1 hour ago

Ակունք համայնքում ձյուն է տեղացել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Ակունք…

2 hours ago