

Զելենսկին աջակցություն է հայտնել Իսրայելին՝ կոչ անելով, սակայն, մարդասիրական միջանցքներ ստեղծել, գրում է Ամերիկայի Ձայնը։
Չնայած Վաշինգտոնին տակավին չի հաջողվել Գազայում հրադադարի շուրջ փոխհամաձայնության հասնել արաբական երկրների ղեկավարների հետ, սակայն ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Իսրայելին՝ մարդասիրական դադար տալ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերահաստատել է իր դիրքորոշումը՝ քանի դեռ իսրայելցի պատանդները «Համասի» ձեռքին են, անիմաստ է խոսել հրադադարի մասին։
Իրաք՝ չհայտարարված այցելության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերստին է հանդես եկել պետություններին ու տարածաշրջանային դերակատարներին ուղղված նախազգուշացմամբ՝ հեռու մնալ Իսրայել-«Համաս» հակամարտությունից։
ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական խմբավորում։
«Կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով կարող է փորձել օգտվել Գազայի հակամարտությունից, կամ սպառնալ մեր (զինվորական) անձնակազմին, մի՛ արեք այդ»,- հայտարարել է Բլինքենը:
Բլիքենի ներկայացմամբ, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ կիրակի կայացած հանդիպմանը քննարկել է նաև Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելու Միացյալ Նահանգների հանձնառությունը և իսրայելա-արաբական հակամարտությունը՝ երկու պետությունների գոյության սկզբունքի հիման վրա կարգավորելու հեռանկարը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…