Լրահոս 24/7

Բացվել է Ֆասթ Բանկի 32-րդ մասնաճյուղը Գավառ քաղաքում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բոշնաղյան 9/3 հասցեում բացվել է Ֆասթ Բանկի նոր՝ 32-րդ մասնաճյուղը։ Նորարար, ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն։

«Գավառ» մասնաճյուղի բացումը նպատակ ունի մարզում շեշտադրել Ֆասթի ներկայությունն ու հաճախորդներին առաջարկել նոր որակի սպասարկում։

«Ֆասթ Բանկի թիմը շարունակաբար աշխատում է իր հաճախորդներին սպասարկման լավագույն պայմաններ առաջարկելու համար։ Դրանով է պայմանավորված թե՛ մասնաճյուղային ցանցի ընդլայնումը, թե՛ արդեն իսկ գործարկված մասնաճյուղերի վերանորոգումն ու ավելի ժամանակակից, նորաոճ տեսքի բերելը։

Բանկը ձգտում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաճախորդները ֆինանսական գործարքներ կատարելիս կամ պարզապես խորհրդատվություն ստանալիս լիարժեք հարմարավետ զգան իրենց»,-նշված է Բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

2 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

2 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

3 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

3 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

4 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

4 hours ago