Լրահոս 24/7

ԵԽ-ում ԼՂ-ի հարցով համաժողով է անցկացվել

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները եւ Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել եւ հյուրընկալել է կիպրացի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ։ Համաժողովին մասնակցում էին հայտնի միջազգային փորձագետներ, ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններից պատգամավորներ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովը նվիրված էր 2020 թվականի պատերազմից ի վեր Արցախում տիրող իրավիճակին՝միջազգային եւ մարդու իրավունքների, ինչպես նաև միջնորդության մեջ ներգրավված միջազգային հիմնական դերակատարների արձագանքի տեսանկյունից։ Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն հրավիրվեց այդ ուղղությամբ ԵՄ դերակատարության, պարտավորությունների եւ հանձնառությունների վրա։

Համաժողովը հյուրընկալող Կոստաս Մավրիդեսը բացման խոսքում նշեց, որ այս համաժողովի հիմնական նպատակն է ոչ միայն չմոռանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, այլ նաեւ արդարադատություն հաստատելը։

«Հանցագործները պետք է պատժվեն մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար՝ վերջնական նպատակ ունենալով կանխել դրանց կրկնությունն ապագայում։ Այդ իսկ պատճառով ես տարիներ շարունակ պաշտպանում եմ ԵՄ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավասության ընդունումը երրորդ երկրների համար պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը:

Նույնքան կարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ երաշխավորել նրանց իրավունքների հարգումն Ադրբեջանի կողմից։ Եվրախորհրդարանը միշտ եղել է հայերի կողքին, քանի որ մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի հարգանքը, և մենք ինտենսիվորեն կշարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ», – ասաց Մավրիդեսը։

Բելգիայում ԵՄ-ում Հայաստանի դեսպան մշտական Տիգրան Բալայանն իր ելույթում նշեց, որ համաժողովին ներկա է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաեւ որպես մեկը, ում ընտանիքը եւս ենթարկվել է էթնիկ զտման եւ լքել սեփական հայրենիքն այն ագրեսիայից հետո, որն իրականացրեց Ալիեւն աշխարհի եւ միջազգային հանրության աչքի առջեւ։

«2020 թվականից ի վեր Ադրբեջանի կառավարության ձեռնարկած յուրաքանչյուր քայլ լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից սահմանված վայրագության հանցագործությունների 14 գործոններին։ Մեր խնդիրն է օգտագործել բոլոր հնարավոր օրինական միջոցները մեր գործիքակազմում` էթնիկ զտումների և ռազմական ծանր հանցագործությունների համար Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար», – ասաց Բալայանը՝ հավելելով, որ Ալիեւի ռեժիմը պետք է վճարի ամեն ինչի գինը, պետք է սահմանվեն անհատական պատժամիջոցներ։

Դեսպանի խոսքով՝ եթե հանցագործությունները մնան անպատիժ, դրանք դատապարտված են նորից կրկնվելու։ Բալայանը վստահ է, որ Եվրախորհրդարանն իր իրավասությունների շրջանակում կարող է ռեժիմի առանցքային անդամների դեմ անհատական պատժամիջոցներ կիրառել, վստահ է դեսպանը։

Թիվ 1

Recent Posts

Պապիկյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր…

18 mins ago

«Վստահ եմ՝ մոտ ապագայում կունենանք նախարարի թեկնածու». Սիմոնյան

«Փորձում ենք հնարավորինս ծանրակշիռ մարդկանց առաջարկել, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք…

19 mins ago

Բիլ Գեյթսը գաղտնի գումար է նվիրաբերել Հարիսի ընտրարշավին

Microsoft Corporation-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գաղտնի գումար է նվիրաբերել Հարիսի ընտրարշավին։ The New York Times-ը,…

22 mins ago

«Հարևանների հետ մեր քաղաքացիներն առևտուր են անելու». Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում ադրբեջանական ԶՈւ ներկայությանը՝ նշելով. «Նրանք 200 կմ²…

23 mins ago

Այս գիշեր ցրտահարություն է սպասվում

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան,…

24 mins ago

Իսպանական արդարադատությունը քննում է ադրբեջանցի նախկին պաշտոնյայի գործը

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ մի հետաքննող լրագրողների մի խումբ զբաղվել է Ադրբեջանի նախկին Ազգային…

26 mins ago