Գլխավոր
15.10.2019

Հայաստանը և Վրաստանը շահագրգռված են կառուցել ռազմավարական զարգացման տեսլական

Հայաստանը և Վրաստանը շահագրգռված են կառուցել ռազմավարական զարգացման տեսլական

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը:

«Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն Գախարիա, ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում` որպես եղբայրական վրաց ժողովրդի վարչապետ: Ուրախ եմ, որ մինչ մեր հանդիպումը՝ արդեն իսկ կարողացել ենք ջերմ և աշխատանքային հարաբերություններ հաստատել: Կարևոր է արձանագրել` երկուստեք համոզված ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու: Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, ապա առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձևավորումը: Միաժամանակ համոզված եմ, որ մեր աշխատանքների արդյունքում երկկողմ համագործակցությունը շատ ավելի կզարգանա: Բարով եք եկել պարոն վարչապետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Հարգելի պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում: Մենք մեծ պատասխանատվություն ունենք մեր նախնիների առաջ, որոնք դրել են մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հիմքը: Ցանկանում եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ինչը կանդրադառնա նաև մեր քաղաքացիների վրա: Չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բարձր, սակայն մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար»,– իր հերթին ասել է Գեորգի Գախարիան:

Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարագային մի շարք հարցերի, այդ թվում` առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության զարգացմանը վերաբերող թեմաների:

Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի ընթացքում հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ: «Դրա ամենակարևոր արդյունքը հետևյալն է. մենք խորապես շահագրգռված ենք արձանագրելու նոր արդյունքներ մեր երկրների հարաբերություններում և կառուցել ռազմավարական զարգացման տեսլական»,- նշել է ՀՀ վարչապետը:

Գեորգի Գախարիան ևս արդյունավետ է գնահատել Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում ունեցած քննարկումները և նշել. «Դրանք վերաբերում են մեր երկու երկրների պատմական արժեքներին և մարդկանց, ովքեր ապրում են մեր երկրներում»,- ասել է Վրաստանի վարչապետը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համարժեք արձագանքել իրավիճակին տարածաշրջանում, որի կայունությունը միայն կնպաստի տարածաշրջանային համագործակցության արդյունավետությանը:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Գեորգի Գախարիան համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը և գոհունակություն հայտնել վերջերս տեղի ունեցած նիստի արդյունքներից:

Կողմերը առանձնակի շեշտել են ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, մասնավորապես, Գոգավան-Գուգութի և Բավրա-Նինոծմինդա ավտոճանապարհների վերակառուցման ուղղությամբ:

Լրահոս
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. ԱԳՆ
13:33
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. ԱԳՆ
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանում
13:22
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանում
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
13:12
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Պարզաբանումներ IMEI գրանցման համակարգի մասին
12:54
Պարզաբանումներ IMEI գրանցման համակարգի մասին
Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր ուժերին. Արամ Վարդևանյան
12:24
Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր ուժերին. Արամ Վարդևանյան
Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ուրեմն ինքը Փաշինյանի պրոյեկտն է․ Հովիկ Աղազարյան
12:02
Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ուրեմն ինքը Փաշինյանի պրոյեկտն է․ Հովիկ Աղազարյան
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում
11:39
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում
Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին
11:23
Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին
Emarat-ը Հայաստանում․ առաջին լցակայանը պաշտոնապես բաց է
11:13
Emarat-ը Հայաստանում․ առաջին լցակայանը պաշտոնապես բաց է
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
11:03
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
ՀԷՑ-ը կոչ է անում չտարածել չստուգված տեղեկատվություն
10:51
ՀԷՑ-ը կոչ է անում չտարածել չստուգված տեղեկատվություն
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ
16:57
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
16:44
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
16:22
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
15:55
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները