Լրահոս 24/7

ՀՀ-ի դեմ նոր պատերազմի հավանականությունը. ամերիկացի և բրիտանացի դիտորդների կարծիքը

Հայաստանցի, ամերիկացի և բրիտանացի դիտորդները անդրադառնում են, թե որքանով է հավանական հայ-ադրբեջանական նոր պատերազմը, և թե որ երկրից ինչ կարող է ակնկալել Հայաստանը, գրում է Ամերիկայի Ձայնը։

Միացյալ Նահանգների համար շարունակում է առաջնահերթություն մնալ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հայտարարել է պետքարտուղարության մամլո խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն տակավին պատրաստ է հյուրընկալել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը։

«Իհարկե»,- կարճ արձագանքել է պաշտոնյան՝ ավելացնելով․ «Ամենից զատ, ինչ կատարվում է աշխարհում և ինչն այստեղ արժանանում է զգալի ուշադրության, այդ երկու երկրների [Հայաստանի ու Ադրբեջանի] միջև խաղաղությունը շարունակում է մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար առաջնահերթություն մնալ, և այդ հարցում [պետքարտուղարությունը] կշարունակի ներգրավված մնալ»։

Վաշինգտոնից, Բրյուսելից հնչող հայտարարությունների ֆոնին իրավիճակին անդրադառնում են վերլուծաբանները։

Չնայած այն ընկալմանը, թե Ադրբեջանի վերջին ձեռքբերումները և Լեռնային Ղարաբաղի անկումն այլևս ի վիճակի են չեզոքացնել հայ-ադրբեջանական հակամարտության հիմքերը և խնդիրը կլուծեին հօգուտ Ադրբեջանի, սակայն իրավիճակի որևէ նոր սրացում, հավանական է, որ լինի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում՝ կարծիք է հայտնում ԱՄՆ բանակի կրթական հաստատության՝ «War College»-ի եվրասիական հետազոտությունների ամբիոնի դոցենտ, գնդապետ Ռոբերտ Համիլթոնը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago