

ՀՀ-ն և ԱԳՆ-ն բոլոր միջազգային հարթակներում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, բարձրաձայնում է այս խնդիրը, որ մեր հայրենակիցներն ապօրինաբար շարունակում են պահվել Ադրբեջանում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
«Գիտեք, որ կան նաև իրավական գործընթացներ ՄԻԵԴ-ում, Միջազգային արդարադատության դատարանում, մենք ամբողջ գործիքակազմը, որը հասու է ԱԳՆ-ին, օգտագործում ենք, որ օր առաջ մեր բոլոր հայրենակիցները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, վերադառնան»,- ասաց նա:
Անդրադառնալով միջազգային կառույցներից ՀՀ-ի սպասելիքներին՝ Վահան Կոստանյանը հիշեցրեց, որ միջազգային հարթակներում Հայաստանն անընդհատ հիշեցրել է, որ միջազգային հանրությունը «ադեկվատ չի արձագանքել ստեղծված իրավիճակին»:
«ԼՂ-ում տեղի ունեցած բռնի տեղահանումը նաև միջազգային անգործության հետևանք է, բայց մենք շարունակելու ենք և շարունակում ենք աշխատանքները միջազգային գործընկերների հետ, որպեսզի ավելի ադեկվատ և տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկեն և անհրաժեշտության պարագայում նաև կիրառեն այն ամբողջ գործիքակազմը, որն ունեն»,- ասաց նախարարի տեղակալը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…