Լրահոս 24/7

Միրզոյանը մասնակցել է Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված միջոցառմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված միջոցառմանը Փարիզում:

«Ես խորին ցավով հարգանքի տուրք եմ մատուցում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ մեր սիրելի գործընկեր Ն.Գ. պրն. Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին, ով կյանքից հեռացավ նոյեմբերի 7-ին՝ 72 տարեկան հասակում:

Դեսպան Տեր-Ստեփանյանն ականավոր դիվանագետ էր, ով իր մեծ ներդրումն էր ունեցել Հայաստանի դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում՝ հպարտորեն ներկայացնելով մեր երկիրը միջազգային տարբեր հարթակներում:

Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր կյանքի վերջին տարիները նվիրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային արժեքների ու սկզբունքների խթանմանը և կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության ամրապնդմանը:

Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ՝ դեսպան Տեր-Ստեփանյանն անգնահատելի դեր է ունեցել Ֆրանկոֆոնիայի և իր անդամ պետությունների հետ Հայաստանի կապերի զարգացման գործում:

Քրիստիան Տեր-Ստեփանյանի երեսնամյա մասնագիտական գործունեությունը նշանավորվել է Հայաստանին ծառայելու և ազգային առաջնահերթություններն ու միջազգային համագործակցությունը խթանելու նվիրումով, պրոֆեսիանլիզմով և անխոնջ աշխատանքով:

Նա կհիշվի դիվանագիտական հանրության կողմից՝ որպես ներկա պահին այստեղ գտնվող շատ դիվանագետների համար լավ ընկեր և հրաշալի անձնավորություն։

Ես խորին ցավակցություն եմ հայտնում դեսպանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր այն մարդկանց, ովքեր սգում են նրա մահը»:

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

8 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

8 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

8 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

9 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

9 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

10 hours ago