Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում առաջին անգամ անց է կացվում Հայաստան-Եվրոպա 2-օրյա հասարակական-քաղաքական գործիչների համատեղ համաժողով․ հայ և եվրոպացի գործընկերները քննարկում են Հայաստանի ռազմավարական ապագան և այդ համատեքստում Եվրոպական ինտեգրման և համագործակցության խորացմանը վերաբերվող հարցեր։
Սա իրավամբ աննախադեպ է ոչ միայն մասշտաբների, այլ նաև քննարկվող օրակարգի ու հեռանկարների, և Հայաստանի ռազմավարական ապագայի առումով։
Ձևավորվում է գործուն հարթակ՝ քաղհասարակությունների և փորձագիտական հանրույթների միջև երկխոսության, տեսակետների փոխանակման և արդյունավետ համագործակցության հրաշալի հնարավորությամբ։
«Վերջին շրջանում ինտենսիվ երկխոսությունը, որ կա ԵՄ-ի ու ԵՄ անդամ երկրների հետ, բացել է նոր հնարավորություններ». հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում գրանցված առաջընթացը։
«Ակնկալիք ունենք, որ և՛ հավաքական Եվրոպայի հետ, և անհատական երկրների հետ կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը։ Եւ երբ ասում եմ անվտանգային համագործակցություն, նկատի չունեմ միայն ռազմականը, այլ՝ անվտանգություն ավելի լայն կոնտեքստում։ Մեր տնտեսական համագործակցությունն իր ենթատեքստում կարող է ունենալ անվտանգային բաղադրիչ»,- ասել է նա։
Պետք է նկատել, որ այս գործընթացը ծավալվում է լուրջ դիմադրության պայմաններում․ դա որքան էլ օրինաչափ լինի անվտանգային և տնտեսական կապվածության թելերով Հայաստանին կախման մակարդակի հասցրած ուժային կենտրոնների ու նրանց կողմից կառավարվող ներքին ուժերի կողմից, միաժամանակ՝ պետք է արժանի գնահատական ստանա հենց հանրային աջակցության տեսքով․ ինչն էլ գործնականում ըստ էության կատարվում է։
Պետք է գործել հնարավորինս արագ և անկաշկանդ՝ ուղղորդվելով բացառապես պետական շահով, ինչպես ընդգծում են փորձագիտական շրջանակները՝ դեպի ԵՄ բացված պատուհանը հավերժ չէ, և հնարավորություններն ամեն պահի կարող են կտրուկ նվազել։
Նվարդ Մելիքյան
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…