Լրահոս 24/7

ՀՀ–ն պատրաստ է գալ Բրյուսել, հասնել վերջնական կետի. Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան–Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ ասել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններն ավարտին հասցնել և խաղաղության պայմանագիր կնքել։

«Հայաստանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը։ Մենք պատրաստ ենք խաղաղության։ 2021 թվականին ընտրություններին գնացել ենք խաղաղության օրակարգով և մանդատ ենք ստացել խաղաղության հաստատաման համար։ Մենք այս պահին ուզում ենք, որ հստակեցվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, հրապարակային հաստատվի 29,800 ք/կմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և 86,600 ք/կմ Ադրբեջանը»,– ընդգծել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը նաև նշել է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա 4 սկզբունքի հիման վրա իրավազորության, փոխադարձության, հավասարության և սուվերենության։ Ըստ նրա սրանք կարևոր սկզբունքներ են, որոնց շուրջ Հայաստանը պատրաստ է բանակցություններն ավարտին հասցնել, ինչպես նաև լուծել հումանիտար բոլոր այն խնդիրները, որոնք կան։ Կարևոր հարցերից մեկը բոլոր գերիների վերադարձն է ու խաղաղության հաստատումը։

«Հայաստանը պատրաստ է այս օրակարգով շարունակել բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնական կետի ու կնքել խաղաղության պայմանագիրը», – ընդգծել է ԱԽ քարտուղարը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago