

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամներ Արման Ավանեսյանը, Սարգիս Վարդանյանը և Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալներ են նվաճել Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության մեկնարկային օրը:
Սարգիս Վարդանյանը (79 կգ), որն առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը, մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել բուլղարացի մրցակցի նկատմամբ, այնուհետև 6:5 հաշվով հաղթել է Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Ջոշուա Ջեյմսին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Զագիդ Գայդարովին և բավարարվել բրոնզե մեդալով:
Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԱԱ-ի հաղթողները կստանան 4000, արծաթե մեդալակիրները՝ 3000, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 2000 դոլար մրցանակ: Եվրոպայի գործող չեմպիոն, արցախցի Արման Ավանեսյանը մարտական սամբոյի 98 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտոմ առավելության է հասել ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես եկող Նատալևիչի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին և բավարարվել բրոնզե մեդալով:
Այս քաշային կարգում հաղթող ճանաչված մարզիկներին պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ռումինացի մրցակցին, վերջինս հասել է եզրափակիչ և Գրիգորյանը շարունակել է պայքարը՝ սփոփիչ գոտեմարտում պարտության մատնելով ուկրաինացի Սնիժանա Պլիշին։
Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալը վիճարկել է բուլղարացի Տանյա Ռադուլովայի հետ և հաղթել է 4:0 հաշվով։ Մրցանակակիրներին պարգևատրել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…