

Մի քանի անգամ հայտարարություններով հանդես է եկել Արցախի կառավարությունը, որ սկզբնական շրջանում իրականացնելու ենք այն բնակավայրի բնակիչների տարհանումը, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնուհետև նաև, ըստ անհրաժեշտության, Ստեփանակերտ քաղաքի մեր բնակիչերին։
Այդ մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը, փոխանցում է Արցախպրեսսը։
«Բայց քանի որ էլեկտրաէներգիայի մատակարարում չկար, կապը խափանված էր, մենք չէինք կարողանում պատշաճ ձևով այդ տեղեկատվությունը ներկայացնել մեր հանրությանը։ Նաև կային որոշ խմբեր, որոնք խուճապային տրամադրություններ էին մտցնում, խոսվում էր նրա մասին, որ 3 օր ժամանակ է տրված, ովքեր հասցնեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, կհասցնեն, ովքեր չէ՝ կմնան, այնուհետև երկրորդ տեղեկատվությունը, որ 30,000-ին չեն թողնելու դուրս գալ։ Մենք անընդհատ փորձում էինք այդ տեղեկությունները հերքել, փորձել ներկայացնել, որ խուճապի մատնվելու կարիք չկա, բայց ցավոք սրտի դա այդքան էլ չէր ստացվում»,- նշել է նա։
Լրագրողը նկատեց, որ պատերազմը կանգնեցնելուց հետո անմիջապես նման խուճապային տրամադրություններ չկային, քանի որ ադրբեջանական վերջնագրերում չկար Արցախի տարհանման պահանջ․ մի կողմից տարհանում սկսվեց, մյուս կողմից մեր ներկայացուցիչները դեռ գնում էին հանդիպման։
«Այդպես էլ կար, պատերազմն ավարտվելուց հետո մենք խոսում էինք բանակցությունների գնալու մասին։
Բայց 2 օր անց ադրբեջանական կողմը սկսեց ամբողջական պաշարում․ սկզբից Մարտակերտի շրջանն էր ամբողջությամբ շրջափակման մեջ հայտնվել, այնուհետև Մարտունու։ Այսինքն խոււճապային տրամադրությունները սկսեցին ստեղծվել Ստեփանակերտի հետ ենթակառուցվածքների խափանման ադրբեջանական գործողությունների արդյունքում։
Դրա համար մեր հայտարարության մեջ նշել էինք, որ այս պահին տարհանվելու են միայն այն բնակավայրերը, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, կամ նրանց զորքերը մոտ են գտնվում այդ բնակավայրերին։
Եվ քանի որ օդանավակայանի և խաղաղապահ զորակազմի տարածքում կային այդ բնակավայրերից տարհանված քաղաքացիներ, առաջին տարհանումը սկսեցինք այնտեղից», – ասել է Հարությունյանը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…