Լրահոս 24/7

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզում ունեցած ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն նոյեմբերի 10-ին Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի պանելային քննարկումներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները համարում է «անհիմն, լի քաղաքական շահարկումներով»։

«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետի այն պնդումները, թե իբր Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերը ենթարկվել են էթնիկ զտումների։ Վարչապետ Փաշինյանը քաջատեղյակ է, որ հայերի անձնական որոշումների հիման վրա Հայաստան վերաբնակեցումը ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ։ Վարչապետին ևս մեկ անգամ հիշեցնում

ենք, որ նման անհիմն մեղադրանքներն ուղղակիորեն հակասում են տարածաշրջան այցելած և նաև Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների զեկույցներին ու հայտարարություններին»,- հայտնում է այդ երկրի գերատեսչությունը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին կիրառելով «Արևմտյան Հայաստան» անվանումը՝ նշել է, որ «հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի պահանջը» Հայաստանի վարչապետի կողմից որակվել են որպես տարածքային պահանջներ և ագրեսիայի նախապատրաստում Հայաստանի դեմ։

«Հենց հայկական կողմն ամբողջությամբ մերժեց Արևմտյան ադրբեջանական համայնքի երկխոսության առաջարկը՝ դրանով իսկ ցույց տալով տարածաշրջանում խաղաղության և կայունության նկատմամբ իր հետաքրքրության բացակայությունը։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հենց Ադրբեջանն է խաղաղություն առաջարկել Հայաստանին՝ հիմնված 5 հիմնական սկզբունքների վրա. Հայաստանը շարունակում է ոտնահարել այս սկզբունքները՝ մեր երկրի դեմ ուղղված իր պահանջներով։

Կոչ ենք անում հայկական կողմին հրաժարվել խաղաղության հեռանկարին վնասող հայտարարություններից և օգտագործել ստեղծված պատմական հնարավորությունները՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածելու խաղաղության և համագործակցության տարածքի։

Մենք հուսով ենք, որ Հայաստանը ադեկվատ կերպով կարձագանքի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու և մոտ ապագայում խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի կոչերին»,- ասվում է հայտարարությունում։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago