

ՀՀ–ն 2-րդ անգամ անընդմեջ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի փոխնախագահ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ–ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում և անդրադարձել Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը վանդալիզմից և թալանից։
Անի Բադալյանը նաև նշել է, որ ՅՈւՆԵՍԿՕ–ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի նախորդ ընտրությունները կայացել էին 2021 թ.։
Ամփոփելով նախորդ շաբաթ ՅՈւՆԵՍԿՕ–ում Հայաստանի ներգրավածությամբ կայացած կարևոր միջոցառումները` Բադալյանը նշել է, որ նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակներում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ և մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով մշակութային հուշարձանների պահպանությանը ՅՈւՆԵՍԿՕ–ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…