

Էր Ռիադում մեկնարկած Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովին ելույթով է հանդես եկել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը:
Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նշելով, որ կառույցը երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում և չի կարողանում ճնշում գործադրել Իսրայելի վրա:
Նա կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայի հատվածում և ազատ արձակել ՀԱՄԱՍ շարժման գերեվարած պատանդներին:
Ալ Սաուդի խոսքով՝ Սաուդյան Արաբիան խորհրդակցություններ է անցկացնում միջազգային գործընկերների հետ պատերազմը դադարեցնելու համար:
Էր Ռիադը նաև դատապարտել է Գազայի հատվածի բնակիչներին բռնի տեղահանելու Իսրայելի փորձերը:
«Պաղեստինի ժողովրդի դեմ հանցագործությունների համար պատասխանատու է օկուպացիոն իշխանությունը»,- ասել է թագաժառանգը:Մուհամմեդ բեն Սալմանը շեշտել է՝ հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը պաղեստինցիների անկախ պետության ստեղծումն է՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…