Լրահոս 24/7

«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածուն հրաժարվել է մանդատից

«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածուն Թաթուլ Պետրոսյանը հրաժարվել է մանդատից։ Այդ մասին հայտնել է Թաթուլ Պետրոսյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, «Մայր Հայաստան» դաշինքի կազմում մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին՝ ստացել եմ Երևանի ավագանու մանդատ:

Տեղեկացնում եմ ձեզ, որ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ մեր հռչակած քաղաքական նպատակներին հասնելու համար իմ գործունեությունն առավել արդյունավետ կլինի ոչ ավագանու կազմում, քանզի աշխատանքի որոշակի բաժանում է լինելու: Այդ իսկ պատճառով հրաժարվում եմ ավագանու մանդատից:

«Մայր Հայաստան» խմբակցությանը, իմ թիմակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք՝ ի շահ երևանցիների ու մեր մայրաքաղաքի:

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ «Մայր Հայաստան» շարժման և նրա առաջնորդի հետ շարունակելու եմ քաղաքական պայքարը՝ հանուն մեր երկրում քաղաքական փոփոխությունների, հանուն Հայաստանի անվտանգության, զարգացման ու հանուն արցախահայության խնդիրների լուծման»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

3 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

4 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

4 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

4 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

5 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

5 hours ago