Հասարակություն

Տնտեսվարողների 86,5%-ը հարկերն ազնվորեն վճարում է ոչ վախից դրդված

ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են. «Հայաստանում Համաշխարհային բանկը «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման ծրագրի» (TAMP) շրջանակում հերթական անգամ իրականացրել է փոքր և միջին հարկ վճարողների հարցում 532 տնտեսվարողների շրջանում` ուսումնասիրելու նրանց վերաբերմունքն իրականացվող հարկային օրենսդրության, վարչարարության և բարեփոխումների նկատմամբ: Հարցումներն իրականացվել են «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի (CRRC-Armenia) կողմից:

Հետազոտության համաձայն, ամենամեծ մոտիվացիան հենց հարկ վճարողների վերաբերմունքն է հարկ վճարելու մշակույթի նկատմամբ: Հատկանշական է, որ տնտեսվարողները հարկերի վճարումը պայմանավորում են առաջին հերթին հանրային բարիքի ստեղծման մասնակցությամբ: Հարցվածների 86,5 տոկոսը, որպես հարկերն ազնվորեն վճարելու շարժառիթ, նշել են ոչ թե վախը հետագա հարկային հսկողությունից, այլ ցանկությունը՝ որպես քաղաքացի իրենց ներդրումն ունենալ պետականաշինության գործում։ Հարցումներից պարզվել է նաև, որ հարկ վճարողները տարբեր վերաբերմունք ունեն պետական եկամուտների ծախսման ուղղությունների նկատմամբ՝ առաջնային համարելով պաշտպանության, կրթության, առողջապահության ոլորտները: Հատկանշական է, որ ինչպես Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, այնպես էլ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված հարցումները ցույց են տալիս, որ հարկ վճարողներն, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում հարկային մարմնի գործունեությունը և մատուցվող ծառայությունները: Հարցվածների ավելի քան 72%-ը գոհունակություն է հայտնել մինչ այժմ կատարված հարկային վարչարարության բարեփոխումների վերաբերյալ: Զեկույցի համաձայն, այնուամենայնիվ, որոշ ուղղություններ դեռևս բարելավման կարիք ունեն։ Կարևորելով հետազոտության արդյունքները՝ ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները հաշվի են առնվում Պետական եկամուտների կոմիտեի զարգացման ռազմավարական ծրագրերում և հետագա բարեփոխումներում։

Առաջիկայում Համաշխարհային բանկը նմանատիպ հետազոտություն կնախաձեռնի նաև մաքսային ոլորտում: Հարցումներն այստեղ կիրականացվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում` որպես առանձին թիրախային խումբ դիտարկելով բեռնափոխադրողներին և մաքսային միջնորդներին:

Թիվ 1

Recent Posts

Վարչապետը կմասնակցի BRICS գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS գագաթնաժողովին. Radar Armenia-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Նազելի…

6 mins ago

ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները

Մաքսային բարեփոխումների շրջանակում ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները. «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն այլևս…

12 mins ago

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների…

17 mins ago

Առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները

Ադրբեջանում արդեն երկրորդ օրը շարունակվող առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները։ Սոցիալական…

33 mins ago

Բարեփոխումները հնարավորություն են ընձեռում կանանց մայր դառնալու. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գաղտնիքներն ու ապագա հաջողությունները» խորագրով 22-րդ…

46 mins ago

Մոլդովայում հանրաքվեն տեղի է ունեցել ՌԴ-ի աննախադեպ միջամտության պայմաններում. Ստանո

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն անդրադարձել է այն պայմաններին, որոնցում անցել է Մոլդովայում…

52 mins ago