Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«ԵՄ կողմից Հայաստանի սպառազինմանը և ռազմականացմանն աջակցելու ջանքերը, որոնք խոչընդոտում են խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, վկայում են նոր հակամարտությունների հանգեցնող քաղաքականության խրախուսման մասին, և դրա պատասխանատվությունն ընկնում է նաև ԵՄ-ի վրա:
Եվրոպական խաղաղության նախաձեռնությունն օգտագործելու ծրագրերը, որը ներառում է, մասնավորապես, ռազմական կարողությունների ուժեղացում, նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, և ցանկացած ոչ բարյացակամ գործողություն ոչ միայն դրական արդյունք չի տա, այլև կստանա համարժեք պատասխան»,- հայտարարել են ԱԳՆ-ից։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…