Լրահոս 24/7

Նոր նախագծով 27 տարեկանը լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն կտրվի ազատվել քրեական պատասխանատվությունից

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը այսօր ներկայացրել է իր կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նոր նախագիծը։

Նախագիծը հնարավորություն կտա 27 տարեկանը լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից․

«Նախագծով սահմանվում է, որ 27 տարեկանը լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները կարող են բանակում ծառայել 2 տարի, կամ՝ ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2,5 մլն դրամ, ծառայել կես տարի և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ընդհ․ ծառայության դիմաց»։

Սարգսյանը նշել է, որ գործող կարգավորումներով 27 տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ մինչև 5 տարի ժամկետով։ Նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին տալ ծառայելու կամ գումար վճարելու դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

5 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

5 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

5 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

6 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

6 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

6 hours ago